Ապրիլի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 31-ին Երևանի բնակիչ 28-ամյա կնոջ նախկին ընկեր՝ 39-ամյա Հ․-ն նրան տուն տանելու պատրվակով նստեցրել է իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և ճանապարհից շեղվելով, աղջկա կամքին հակառակ տարել է Աջափնյակ վարչական շրջանի «Սասուն» հյուրանոց:
Խոսակցության ժամանակ կինը ցանկացել է դուրս գալ հյուրանոցից, սակայն տղամարդը կոշիկից հանել է դանակը և ասել է. «26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ» և տարբեր սպառնալիքներ հնչեցնելով նրա կամքին հակառակ տեղի է ունեցել սեռական հարաբերություն, որից հետո, լսելով աղջկա բազմաթիվ խնդրանքները նրան բաց է թողել:
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Հ․-ին հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Դեպքի փաստով քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Բաց մի թողեք
3 տարվա ազատազրկում կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով առաջին վճիռը
Վարդան Ղուկասյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, սահմանվել է 5 մլն դրամ գրավ
Գողության դեպք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժքույրերի հանգստյան սենյակից տղամարդը գողացել է պայուսակ