Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP) մեղադրել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հակակոռուպցիոն հետաքննությանը խոչընդոտելու փորձի մեջ։
«Դատական իշխանության պարտքն է թուրք ազգի անունից կոտրել այս կեղտոտ ձեռքերը,- ասել է Էրդողանը,-Ժամանակի ընթացքում հանրությունը կտեսնի, թե որքանով է տարածվում այս (կոռուպցիոն) ցանցը, որը բաղեղի պես աճել է Ստամբուլի շուրջը», – մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը։
«Ինչ էլ որ անեք, չեք կարող խոչընդոտել արդարադատության իրականացմանը», – ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նախօրեին ընդդիմադիր խոշորագույն կուսակցությունը հայտարարեց, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար ստորագրահավաք է սկսում։ ԺՀԿ-ի կողմնակիցները նոր նախագահական ընտրությունների օր են նշանակել նոյեմբերը։

Բաց մի թողեք
Ֆրանսիան առաջարկում է ԵՄ-ին օգտագործել նավթի և դիզելային վառելիքի ռազմավարական պաշարները
Կինն իր ընտանիքն է պաշտպանում, երեխեքին, տունը, իսկ դո՞ւ՝ ադրբեջանցուն
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա. Լուսանկար