Արդեն ակնհայտ է դառնում, որ ղարաբաղյան կլանը, որը վաղուց օտարեկրյա գործակալների համբավ ունի և ապահովում է ռուս-ադրբեջանական տանդեմի թիկունքը Հայաստանի ներսում, միացրել է Հայաստանի պետականության ոչնչացման նոր պլանը և հստակ գործում է այդ պլանին համապատասխան:
Թվում էր, թե մի քանի շաբաթ առաջ բողոքի անվան տակ սկսվող բռնի տեղահանվածների ակցիաներն ունեն բացառապես սոցիալական բնույթ: Բայց արդեն առաջին հանրահավաքի ժամանակ ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղից բռնի տեղահանվածների որոշ խմբակներ ունեն շատ հստակ նպատակ՝ ատելութուն տարածել Հայաստանի ներսում, թուլացնել այն ներսից և թիրախ դարձնել օտար զավթիչների համար:
Իսկ դրա լավագույն ապացույցը երեկ լուծարված ԼՂ հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությունն էր այն մասին, որ նրանք գումարել են խորհրդարանի նիստ, առաջին ընթերցմամբ ընդունել են «Արցախի Հանրապետության սահմանադրության փոփոխությունները»:
Հայաստանում և Ղարաբաղոմ «բարոյականության իդեալ համարվող» Մետաքսեի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ուղիղ սպառնալիք Հայաստանի պետականությունը, ինչը կոշտ հակազդեցության պետք է ունենա Հայաստանում:
Նման հայտարարություն անողները պետք է հետապնդվեն համապատասխան օրենքներով Հայաստանի իրավապահների կողմից, քանի որ ինչպես նախկինում է ասվել՝ Հայաստանի 29743 քառակուսի կիոլմետր տարածքի վրա չի կարող գործել այլ պետական միավոր, քան Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի իշխանության կողմից այս թողտվությունը կարճ ժամանակ հետո կարող է պետականության կորստի գին ունենալ: Այնպես, ինչպես ամբողջ աշխարհում ԼՂ լուծարումից հետո փակվել են բոլոր ներկայացուցչությունները, այնպես էլ ՀՀ տարածքում պետք է փակվի պետականության դեմ ուղղված Ղարաբաղի ներկայացուցչությունը:
Ղարաբաղցիները շատ հստակ պետք է ականջներին օղ անեն, որ սա իրենց ավտորիտար Ղարաբաղը չէ՝ ֆեոդալ Բակոներով, Արայիկներով, դաշնակ Իշխանյանով և այլն, որոնք խոստանում էին մեռնել Ղարաբաղի համար, հիմա Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունքներ են տալիս՝ ամենավերջին ստերը հորինելով և հիմքեր ստեղծելով Ադրբեջանի համար Հայաստանի դեմ նոր մեղադրանքներ ներկայացնելու:
Ղարաբաղցիները շատ հստակ պետք է հասկանան, որ այլևս պետք է դադարեն լինել հացկատակ, աշխատեն, ՀՀ քաղաքացին պարտավոր չէ օր ու գիշեր աշխատել ու աշխատելու կարողություններ ունեցող ղարաբաղցիներին կերակրել:
Հայաստանի քաղաքացիություն ընդունելու դեմ մեծ արշավը, ցավոք, ապացուցում է, որ շատ ղարաբաղցիների համար Հայաստանի պետականությունը զրո արժեք ունի: Այլապես կուլիսներում չէին ասի՝ քաղաքացիություն ընդունենք, որ մեր երեխեքը գնա՞ն Հայաստանի բանակ:
ՀՀ իշխանութունը այս ամենին կտրուկ և վճռականորեն պետք է վերջ տա:
Բաց մի թողեք
Կրկեսն իրոք խոստանում է դիտարժան լինել. Այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Ստալինն է տվել…
Հայկական իրականությունը լռում է, հրեական լոբբին Վաշինգտոնում իշխում է՝ ընդդեմ Հայաստանի
Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ը