Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ ծառը շրջվել և ընկել է Ռուբեն Շեղոյանին պատկանող «Opel» մակնիշի և Կարեն Բոյմուշակյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաների վրա:
Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենաների վրայից:
Տեղում աշխատել են նաև Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրակարարները:
Բաց մի թողեք
Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն
Լրագրող Լիլիթ Աղեկյանին Գյումրիում ոստիկանությունից տեղափոխել են հիվանդանոց․ Լուսանկար
Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել, առաջին ուղերձը