Հաղորդվում է, որ տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ: Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունները շատ տպավորիչ չեն, սակայն գործնականում տպավորիչ է ֆոնը, որում տեղի է ունենում հեռախոսազրույցը:
Ապրիլի 4-ին ուզբեկական Սամարղանդում տեղի ունեցավ հետխորհրդային շրջանում ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կամ այսպես կոչված Միջին միջանցքի ձևավորման կարևորության մասին՝ որպես Գլոբալ դարպասներ ռազմավարական ծրագրի կարևորագույն բաղադրիչ:
Եվրամիության «Գլոբալ դարպասներ» ռազմավարական ծրագիրը, ըստ էության, բախվում է Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական ծրագրի հետ:
Այդ բախման գոտիներից մեկը Կենտրոնական Ասիան է, որտեղ բավականին մեծ ազդեցություն ունի արդեն Չինաստանը՝ իր ներդրումային խոշոր, այդ թվում՝ լոգիստիկ ծրագրերով, և Կովկասը, որտեղ Չինաստանը դեռևս չունի նույնպիսի խոշոր ներկայություն, բայց, անկասկած, ունի մեծ հավակնություններ:
Թեև երկու ռազմավարությունները, ըստ էության, բախվում են, բայց այսօր կան նոր իրողություններ, որոնք առնվազն տեսականում կարող են դիտարկելի դարձնել Եվրամիության ու Չինաստանի ընդհանուր գործողությունների սցենար:
Համենայն դեպս, ԱՄՆ հետ բարդ հարաբերություն ունեցող Եվրամիության համար Չինաստանը կկարող է դիտվել «հակակշռող» գործոն՝ աջակցության տրամաբանությամբ, եթե, իհարկե, Պեկինը համաձայնի այդ տրամաբանությանը:
Այն, որ համատեղ ջանքն առավել մեծ ու շոշափելի անհրաժեշտություն է Բրյուսելի, քան Պեկինի համար, թերևս, անկասկած է: Բայց պետք չէ բացառել նաև, որ Չինաստանը ևս կմտորի ԵՄ-ով խաղալու տարբերակի մասին՝ հաշվարկելով ԵՄ կարիքները:
Կլինի՞ պայմանավորվածություն, կա՞ այդպիսի հավանական հեռանկար, թե՞ դա ավելի շուտ տեսական մոդել է, իսկ գործնականում Չինաստանը Եվրամիության գլոբալ հավակնությունը կարող է դիտարկել մրցակցություն, խոչընդոտներից մեկը՝ խնդիր դնելով ԵՄ դիրքերի ամրացում թույլ չտալ ոչ միայն անմիջականորեն Չինաստանի շահերի ավազանային գոտում՝ Կենտրոնական Ասիայում, այլ նաև Կովկասում՝ նկատի ունենալով, որ ԵՄ ուժեղացումը կարող է տեղի ունենալ Թուրքիայի միջոցով, ինչի առնչությամբ էլ Պեկինն ունի իր մարտահրավերները:
Բաց մի թողեք
Փարիզում կարևոր հանդիպում՝ Հայաստանի մասին, թե՝ ․․․ ընդհակառակը
ԱՄՆ-ն չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը
Ինչ եղավ սահմանազատումն ու սահմանագծումը, Ադրբեջանը գնում է պատերազմի