ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունների ֆոնին ակնկալում է, որ հարցը շուտով կլուծվի։
«Ես շատերի հետ եմ հանդիպել Իրանի հարցով, և մենք շատ արագ որոշում կկայացնենք»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Հռոմում։
Աղբյուրները կարծում են, որ Թրամփի վարչակազմը գոհ է Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից։ Սպիտակ տունը հայտնել է, որ բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել։ Ամերիկյան կողմը ցանկանում է փոխել միջնորդների միջոցով անցկացվող բանակցությունների ձևաչափը՝ դարձնելով դրանք ուղղակի։
Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին հայտարարել է, որ շաբաթ օրը կայացած խորհրդակցությունները կառուցողական էին։ Նա նշել է, որ երկրորդ փուլի ընթացքում կքննարկվի «հնարավոր համաձայնագրի ընդհանուր շրջանակները»։
Բաց մի թողեք
ԵՄ անդամ որ երկրում է պետական պարտքը չափազանց բարձր
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դիմել էր Google-ին՝ պահանջելով հրաժարվել Chrome բրաուզերից
ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից. Վենս