19/04/2025

Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է, 2026-ին վարչապետի ախորժակով․ Լուսանկարներ

Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, ինչպես օրենքն է սահմանում, վարեց ավագանու կազմի ավագ անդամը՝ Վարդան Ղուկասյանը:

Նախ՝ Ղուկասյանի առաջնորդությամբ աղոթք, այնուհետև Գյումրու հիմնը հնչեց: Նիստը համարվեց բացված:

2763f678-92f1-41fb-b15a-7bbe5c55f367.jpg (200 KB)490975300_987183320217964_5989180282243101865_n.jpg (117 KB)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով բացակայում էր նիստից:

Նիստին չէր ներկայացել նաև Մարտուն Գրիգորյանի որդին: Մյուս ուժերի ներկայացուցիչները տեղում էին: Ինչպես խոստացել էին, թեկնածու չառաջադրեցին, օգնեցին, որ Վարդան Ղուկասյանը 13 տարի անց մեկ անգամ էլ վերադառնա քաղաքապետարան:

Քվեարկեցին, ընտրեցին: «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվեց համայնքի նոր ղեկավար: Երդման օր սահմանվեց ապրիլի 19-ը:

81c7416d-b306-488d-b9dc-5b01d7622922.jpg (167 KB)5d2b5514-ccd3-4b00-acb5-dd4517c0abd3.jpg (233 KB)c0299300-4bc5-42f1-944e-9e5b1f11e3d0.jpg (222 KB)d3034b43-9f40-47da-a9cc-4ff7cab5efb1.jpg (156 KB)

«Փա՛ռք Տիրոջը, որ համերաշխ ընտրություն կատարվեց, թեկնածուներն իրենց ճիշտ դրսևորեցին: Հիմա, որ ես մտքով մտածեի, էս վերջին 10 տարին ինչքան որ Աստված ինձ կյանք է տվել, ավելի հանգիստ կապրեի, և իմ ընտանիքի հետ ես խռով եմ: Տեսնելով երկրի վիճակը, թե ուր է գնում հայոց նավը, ես առաջադրել եմ իմ թեկնածությունը: Երբ որ ասում էին սուբորդինացիան կպահեմ, կպահեմ դա, բայց եթե հանկարծ որևէ մեկը ուրիշ ձևով իրեն պահի, միանշանակ ես իրան կփոխհատուցեմ նույն սկզբունքով: Ես էդպես մեծացել եմ, այլ ձև չեմ կարող:

Էսքան քրեական գործերը վրես, ես եկել ստանձնել եմ էս պարտականությունը, դա ևս ցույց է տալիս հայրենիք սիրել, ճշմարտության ջատագով լինել»,-հայտարարեց Վարդան Ղուկասյանը:

08ef8f23-3c54-4db3-9540-1caf5ea9c853.jpg (141 KB)490975192_1412484826774376_2775684368734597489_n.jpg (136 KB)

Վարդան Ղուկասյանն անդրադարձավ նաև իր և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարաբերություններին: Մասնավորապես լրագրողի հարցին, թե Ղուկասյանը 2008-ին Աջապահյանի դեմ ստորագրահավաք է կազմակերպել, ասաց՝ սուտ է:

«Մեր սրբազանն է, մի բան է խոսում է: Ինքը ինձնից տարիքով փոքր է, ես որ էստեղ քայլում էի,ինքը ջահել տղա էր, ընդեղից հեռվից, ընձի դժվար էր բարև տալիս, գիտես ընձի բարև տալը էդքան հե՞շտ էր: Մենք էդպես իրար հետ հանաքներ ունենք: Ես ստորագրահավաք չեմ կազմակերպել, եթե սրբազանը էդպիսի բան է ասել, ուրեմն ուզել է, որ իր ռեյտինգը բարձրանա, բարձրացել է, ոչինչ, իմ վրայով էնքան մարդու ռեյտինգ է բարձրացել»,- ասաց Ղուկասյանը:

0b19a2b4-0211-4176-9838-aae862f2fdc1.jpg (229 KB)

Օգտվելու՞ է արդյոք ծառայողական մեքենայից: Ղուկասյանն ասաց՝ հավանաբար կլինի իր զրահապատ մեքենայով այնքան ժամանակ, մինչև 2007-ի սպանությունները չբացահայտվեն:

Վարդան Ղուկասյանը քաղաքի բյուջեն ավելացնելու է, աշխատավարձերը բարձրացնելու է, իր գործընկեր Հենրիկ Գասպարյանին հեռացնելու է զբաղեցրած սենյակից, բայց ոչ աշխատանքից:

«Տոռմուզ Հենդոյի նմանները դուրս կգան»,- հայտարարեց Ղուկասյանը:

Կպահի ՔՊ կադրերին՝ հարցին, Ղուկասյանն ասաց՝ անպայման, լավ աշխատող եղավ՝ կպահի: Անդրադառնալով Սարիկ Մինասյանին՝ Ղուկասյանը նշեց.

«Թող Սարիկս լինի, կտեսնենք, կխոսեք, մենք իրար հետ հայտարարի կգանք. ես իրան հավատում եմ»:

38cb15c6-3ed7-4807-bcb0-783d0449baa9.jpg (150 KB)

Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնալուց զատ նաև չբացառեց վարչապետ դառնալու հնարավորությունը:

«Այո՛, եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, իրենք կանչեն ու ասեն՝ այո՛, մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրենց համաձայնությունը տան և իմ կողքին կանգնեն, այո՛»,- ասաց նա:

Հայաստանի Հանրապետությունում դեմոկրատիա չտեսնող Ղուկասյանը հայտարարեց՝ կողմ է միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով:

«Մենք պետք է Բելառուսի սկզբունքով պահենք այս ամեն ինչը: Նայեք, թե Լուկաշենկոն իրեն ոնց է պահում: Մենք այս հարևանները որ ունենք, չենք կարող փոխել, մենք, ցավոք սրտի, եվրոպայում չենք գտնվում: Մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք դրա վրա: Կողմ եմ միութենական պետությանը»,- ասաց Ղուկասյանը:

«Այո՛, եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, իրենք կանչեն ու ասեն՝ այո՛, մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրենց համաձայնությունը տան և իմ կողքին կանգնեն, այո՛»:

Այս մասին ընտրվելուց հետո ասել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե 2026 թվականին հնարավոր է, որ վարչապետի թեկնածու առաջադրվի:

Translate »