19/04/2025

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում. Լուսանկարներ

Ապրիլի 17-ին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը կրկին ուղևորվեց մշտադիտարկման այցով, այս անգամ՝ Լոռու մարզ, գնահատելու 2023-2024 թվականների «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուների արդյունքներն ու առաջընթացը՝ ֆինանսավորումից 6 ամիս անց։

6801473bed1bc-1744914235-img-5372.jpg (209 KB)

Մեր առաջին կանգառը Լեռնապատ համայնքում էր, որտեղ շահառու Համբարձում Ալոյանը սկսում է իր ջերմոցային տնտեսությունը։ Նա արդեն մշակում է հողը, իսկ առաջիկայում նախատեսում է սկսել լոլիկի և այլ գյուղմթերքների աճեցում։ Համբարձումի ցանկությունը հստակ է՝ զարգացնել տնտեսությունը և ապահովել իր ընտանիքի կայուն եկամուտը։

68014734e7b05-1744914228-img-5370.jpg (126 KB)68014740d9bc0-1744914240-img-5374.jpg (105 KB)

Աքորի գյուղում հանդիպեցինք Հայկ Աղաբաբյանին, ով զբաղվում է մեղվաբուծությամբ։ Նա պատմեց, որ առանց հիմնադրամի խորհրդի և աջակցության դժվար թե սկսեր մեղվաբուծությամբ զբաղվել․ մասնագիտական կողմնորոշման փուլում հիմնադրամի կողմից ստացած խորհրդատվությունը, ընտանիքի ոգևորությունը և փորձը նրան ուղղեցին դեպի այս գործը։ Ներկայումս ունի 20 փեթակ և նշում է, որ սիրով է զբաղվում այս աշխատանքով՝ գնահատելով մեղուների աշխատանքից ստացած իրական արդյունքը։

680147526c2cd-1744914258-img-5385.jpg (243 KB)680147782d18e-1744914296-img-5409.jpg (238 KB)68014748bcb56-1744914248-img-5375.jpg (230 KB)6801476170a97-1744914273-img-5395.jpg (197 KB)

Վերջին կանգառը Վանաձորում էր, որտեղ Մնացական Լալազարյանը հիմնել է բազմապրոֆիլ սերվիսային կետ․ պատճենում, տպագրություն, լամինացիա, համակարգչային տեխնիկայի վաճառք և վերանորոգում։ Նա նշեց, որ ուսումնական սեզոնների մեկնարկը իր բիզնեսի ամենաակտիվ ժամանակահատվածն է։ Ներկայումս ներգրավել է նաև հարազատներին՝ ստեղծելով ընտանեկան փոքրիկ բիզնես, բայց այսքանով չի սահմանափակվում: Առաջիկայում նպատակ ունի ընդլայնել գործունեությունը՝ համայնքի համար աշխատատեղեր ստեղծելու հեռանկարով։

6801478e232f7-1744914318-img-5423.jpg (90 KB)680147b1ea1e6-1744914353-img-5449.jpg (64 KB)680147834f4d5-1744914307-img-5416.jpg (80 KB)680147834f4d5-1744914307-img-5416.jpg (80 KB)

Հիշեցնենք որ 2023-2024 թվականներին ծրագիրն իրականացվում էր Լոռոում և Արմավորում: Ծրագրին երկու մարզերից մասնակցել էր 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 41 զինծառայող, որոնցից 32-ը անցել էին բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթաց, որի արդյունքում մշակել էին բիզնես պլաններ: Հիմնադրամը ներկայացված բիզնես պլաններից հաստատել էր 27-ը, որոնցից 7-ը Լոռու մարզից էին:

Մշտադիտարկման արդյունքները ևս մեկ անգամ փաստում են, որ ծրագիրն իրենից միայն ֆինանսական աջակցոթյուն չի ենթադրում, այլ մարդկանց ուժեղացնելու և նրանց ապագան վստահ քայլերով կառուցելու հնարավորություն է տալիս։ Դրա մասին են վկայում այսօրվա մշտադիտարկման մասնակիցների գոհունակ դեմքերն ու իրենց զինակից ընկերներին ուղղված խորհուրդը, որ անպայման մասնակցեն ծրագրին:

Translate »