Ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից, Մայր Աթոռում Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ հորդրորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք շարունակում է մնալ 20–րդ դարասկզբին` 110 տարի առաջ, Օսմանյան կայսրության մեջ տեղի ունեցած Ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով …
Ոճրագործ դրսևորում էր վերջերս մեր ժողովորդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը` Արցախի բռնազավթումը և բնակիչների բռնի տեղահանությունը»,– ասել է Վեհափառը։

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը