«Իսկ ԱՄՆ-ի ժողովրդի լայն մասսաները բարձրաճաշակ երաժշտություն ե՞ն լսում։ Իսկ Իսպանիայի՞, իսկ Ռուսաստանի՞, իսկ Թուրքիայի՞, իսկ Ադրբեջանի՞։
Դադարեք հասարակության լայն շրջանակներին մեղադրել պետության ձախողման մեջ։ Նրանք ամբողջ աշխարհում իրարից քիչ են տարբերվում ու մեծ հարցերում մոտ չեն թողնվում որոշումների կայացմանը։
Իրենք իրենց «ժողովրդավար» հռչակած երկրները որպես массовка են օգտագործում լայն զանգվածներին, իսկ ավելի ազնիվ իշխանությունները՝ ուղիղ տեքստով հաստատում սա։
Նույնիսկ Թաթուլ ու Կարո Այրումյան լսող հասարակության հետ կարելի է ստեղծել բարձր որակի պետություն, եթե էլիտաները ազգային են, ինտելեկտուալ են ու սպառողական աշխարհայացքի տեր չեն»,- գրել է գործարար Գևորգ Բարսեղյանը։
Նշենք, որ ապրիլի 19-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել երգիչ Թաթուլ Ավոյանի հոբելյանական մենահամերգը՝ «Թաթուլ և ընկերներ» խորագրով։ Համերգը նվիրված էր նրա 60-ամյակին։Համերգին մասնակցել են մի շարք երգիչներ։
Համացանցում երեկվանից արդեն տեսանյութեր եւ լուսանկարներ են տարածվել, որտեղից պարզ է դառնում, որ երգիչը «պայթեցրել» է համալիրը, տեղ ու դադար չի եղել։
Ի դեպ, համացանցում մի մասն էլ քննադատել է համերգ գնացողներին՝ մատնանշելով, որ երգիչը ռազբիզ ոճի երգեր կատարող է․ նրանք նշում են՝ համացանցում «թուրքի» են քննադատում, իսկ հետո գնում՝ մուղամ լսելու։

Բաց մի թողեք
Ի՞նչ աշխատանքներ է սկսել Թուրքիան Հայաստանի հետ սահմանին. Լուսանկար
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ․ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների բացահայտումները