24/04/2025

Թագուհին տեղեկացված էր ավելի շատ հարցերում, քան թվում է առաջին հայացքից․ Եղիսաբեթ II-ի ծննդյան օրն է

Այսօր երջանկահիշատակ, Մեծ Բրիտանիայի թագուհի և պետության գլուխ, Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ Եղիսաբեթ Երկրորդի օրն է․

Համաձայն Բրիտանական խորհրդարանական միապետության ավանդույթի՝ Եղիսաբեթ II-ը ունի հիմնականում ներկայացուցչական գործառույթ և գրեթե ոչ մի ազդեցություն երկրի կառավարման գործում։ Սակայն իր կառավարման օրոք հաջողությամբ է պահում Բրիտանական միապետության հեղինակությունը։ Նրա պարտականությունները ներառում են դիվանագիտական այցելություններ տարբեր երկրներ, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ (հատկապես վարչապետի), դեսպանների ընդունելություններ, խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձի ընթերցումը, պարգևների հանձնում և այլն։

Ինչպես նաև թագուհին ամեն օր կարդում էր բրիտանական առավել կարևոր լրագրերը և ծառաների օգնությամբ պատասխանում նամակների որոշ մասին, որոնք նա ստանում է ամեն օր ահռելի քանակությամբ (օրական0-300 հատ)։ Միևնույն ժամանակ ընդունված է ամեն օր պատահականության սկզբունքով ընտր 20ված մի քանի նամակ կարդալ, որի պատասխանը անձամբ թագուհին է թելադրում։ Բացի այդ կան նաև հպատակների հետ շփման այլ ձևեր։

Օրինակ 1956 թվականից թագուհու և նրա ամուսնու կողմից կազմակերպվում են փոքրիկ ոչ պաշտոնական ճաշկերույթներ ճանաչված մարդկանց հետ (սովորաբար մասնակցում են 6-8 հյուրեր և 2 պալատականներ)։ Ընդհանրապես Եղիսաբեթ II-ի օրոք հաղորդակցումը միապետի և հպատակների հետ ավելի բազմազան է դարձել, քան իր նախորդների պարագայում, կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ։ Հենց Եղիսաբեթ II-ի օրոք ստեղծվեցին բրիտանական կայսրության ֆեյսբուքյան, թվիթերյան, ինստագրամի և յութուբյան էջերը, ինչպես նաև պաշտոնական կայքէջը։ Միաժամանակ հպատակների հետ հաղորդակցման այն ձևերը, որոնք հաստատվել են նախկին միապետերի օրոք նույնպես պահպանվել են։ 1860 թվականից գոյություն ունի թեյախմության ավանդույթ, որը տեղի է ունենում Բուքինգհեմյան պալատի այգում, որի հյուրերը ընտրվում են տարբեր բարեգործական և հասարակական կազմակերպությունների կողմից՝ պատահականության սկզբունքով։ Այս թեյախմությունների ժամանակ թագուհին ազատ շփվում է հյուրերի հետ։

Եղիսաբեթ II-ը պահպանել է միապետի պարտադիր հանդիպումների պրակտիկան վարչապետի հետ, որը տեղի է ունենում ամեն երեքշաբթի երեկոյան ժամը 6-ին՝ զրույցի և կարծիքների փոխանակման նպատակով։ Այս հանդիպումների բովանդակությունը չի հրապարակվում և գրառումներ չեն իրականացվում։ Եթե ամենշաբաթյա պարտադիր հանդիպումը տեղի չի ունենում, ապա նրանք հաղորդակցվում են հատուկ հատկացված հեռախոսագծի միջոցով, որը պաշտպանված է գաղտնալսումից։

Հավանաբար այս հանդիպումները կարևոր նշանակություն ունեն որոշումների կայացման գործում։ Մարգարետ Թետչերը իր հուշագրություններում գրել է այդ հանդիպումների մասին․
Յուրաքանչյուր ոք, ով կմտածի թե այս հանդիպումները ձևականություն կամ սոցիալական պայմանականություն են, խորապես կսխալվի։ Իրականում նրանք անցնում են հանգիստ և գործնական միջավայրում և Ձերդ գերազանցությունը միշտ ցուցաբերում է խնդիրը ամբողջությամբ ընկալելու իր մեծ փորձը։

Թագուհին տեղեկացված էր ավելի շատ հարցերում, քան թվում է առաջին հայացքից։ Բացի այդ թագուհին ունի մշտական հանդիպումներ այլ նախարարների և կայսրության այլ վարչապետների հետ, երբ նրանք այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում։ Ինչպես նաև Շոտլանդիա այցի ժամանակ թագուհին հանդիպում է Շոտլանդիայի առաջին նախարարի հետ։ Բրիտանական նախարարությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում թագուհուն։

Իր պաշտոնավարման ընթացքում թագուհին պատշաճ հարաբերություններ է պահպանել բոլոր վարչապետների հետ։ Սակայն նա միշտ հավատարիմ է մնացել անգլիական թագավորական ավանդույթներին՝ բարձր մնալով քաղաքական պայքարից։ Որպես սահմանադրական միապետ, Եղիսաբեթ II-ը չպետք է հրապարակավ արտահայտի իր քաղաքական համակրանքը կամ հակակրանքը։ Նա միշտ պահպանել է այս կանոնը՝ գործելով ոչ հրապարակավ, այնպես որ նրա քաղաքական հայացքները մնացել են անհայտ։

Իր պաշտոնավարման ընթացքում նա երեք անգամ սահմանադրական խնդիր է ունեցել բրիտանական կառավարության ձևավորման հետ կապված։ 1957 և 1963 թվականներին Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության հստակ մեխանիզմների բացակայության պատճառով, թագուհին պետք է որոշեր՝ ում հանձնարարել կառավարության ձևավորումը վարչապետներ Էնթոնի Իդենի և Հարոլդ Մաքմիլանի հրաժարականից հետո։ 1957 թվականին վարչապետ Էնթոնի Իդենը հրաժարվեց խորհուրդ տալ թագուհուն՝ ում նշանակել իրավահաջորդ, և նա խորհրդի համար դիմեց Ուինսթոն Չերչիլին, ով միակ կենդանի վարչապետն էր այդ ժամանակ պահպանողական կուսակցությունից։ 1963 թվականին Հարոլդ Մակմիլանի խորհուրդ է տվել Ալեք Դուգլաս-Հյումին նշանակել իր իրավահաջորդ։ Իսկ 1974 թվականին Էդվարդ Հիթի հրաժարականից հետո և ընտրության արդյունքի անհստակության պարագայում, Եղիսաբեթ II-ը վարչապետ նշանակեց ընդդիմության առաջնորդ Հարոլդ Վիլսոնին։ Այս երեք դեպքում էլ թագուհին առաջնորդվել է համաձայն բրիտանական սահմանադրական ավանդույթների, ըստ որի՝ նա չպետք է որոշում կայացնի առանց նախարարների և գաղտնի խորհրդականների հետ խորհրդակցելու։

Չնայած ընդունված է, որ թագուհին չի միջամտում քաղաքականությանը, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ իր երկար պաշտոնավարման ընթացքում աշխատել է բազմաթիվ վարչապետների և տարբեր երկրների առաջնորդների հետ, նրա խորհուրդներին միշտ ականջալուր են լինում։