Այսօր մեր անվանի ու հեղինակավոր գեղանկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի ու ՎալՄարի ծննդյան օրերն են, վերջինս ցերեկը ինքնանկարների ցուցահանդես ունի իր սրահում, սպասեք հրապարակում այնտեղից։
Այսօր նաև երջանկահիշատակ գեղանկարիչ, լավ ընկեր ու զրուցակից Կարեն Սմբատյանի ծննդյան օրն է, քանիցս հարցազրույցներ եմ ունեցել ու հիացել նրա գեղանկարներով։
Ռոբերտ Էլիբեկյանն, ով ևս մեր ժամանակակիցն է, մոհիկաններից մեկը, հրաշալի գեղանկարիչ, բեմանկարիչ, արվեստագետ։
Էլիբեկյանների նկարչական գերդաստանի ստեղծման մասին։ Հայտնի է, որ գերդաստանների տարեգրությունը սկսվում է ծնողներից։ Էլիբեկյանների պարագայում ամեն ինչ հակառակն է եղել։Նախ, նկարիչ են դարձել Վաղարշակի տղաները՝ Ռոբերտն ու Հենրին, ընդ որում որդիներից կրտսերը՝ Ռոբերտն է առաջինը դարձել նկարիչ։ Հայրը տղաներին միացել է կենսաթոշակի անցնելուց հետո։ Բայց դա չի խանգարում հենց Վաղարշակ Էլիբեկյանին համարել Էլիբեկյանների նկարչական գերդաստանի հիմնադիր։
Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը ավանդականի և արդիականի միացության վառ օրինակ է։ Այդ առումով նրա արվեստը ավելի մոտ է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի արվեստին։ Եվ դա հասկանալի է. տակավին 18 տարին նոր բոլորած Ռոբերտն առաջին անգամ այցելում է 20-րդ դարի լավագույն թիֆլիսահայ նկարչի արվեստանոցը, այնպիսի մի հզոր լիցք է ստանում, որը նրա մեջ գրեթե հեղափոխություն է անում։ Ռոբերտ Էլիբեկյանի գործերում նույնպես կինը դառնում է գրեթե միակ դերակատարը։ Կնոջ դիտողականությունը, պասիվությունը հակադրվում են տղամարդու ակտիվությանը, բայց հենց ունայնությունից զերծ լինելու բերումով կինը հանդիսանում է հոգևորի և քնարականության կրողը։
Խոսելով Էլիբեկյան նկարիչների նախասիրությունների մասին՝ մենք վերը նշեցինք, որ նրանք բոլորն էլ հրապուրված են թատրոնով։ Հիրավի, թատրոնը, ինչպես նաև կրկեսը, Ռոբերտի գլխավոր սերն են։ Նա նկարում է դերասանուհիներին ոչ թե բեմում, այլ կամ ներկայացումից առաջ, կամ՝ էլ՝ հետո, երբ նրանք հանգստանում են կամ սպասում իրենց ելույթին։ Չնայած դրան, նրանք մարմնավորում են թատրոնի կամ կրկեսի ոգին։
Բաց մի թողեք
Մեծագույն խոնարհությամբ եմ գալիս․ Մանսուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում
Ի՞նչ արժեն Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերը. Լուսանկար