Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 26-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սիրով հրավիրում է իր հյուրընկալ համերգասրահ «Les chemins de l’amour / Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին:
Կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ճանաչված ստեղծագործություններ՝ մեներգեր և զուգերգեր:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, ինչպես նաև՝ երիտասարդ, շնորհալի երգչուհիներ
Աննա Գաբրիելյանը /սոպրանո/ և Լիանա Սիմոնյանը /սոպրանո/:


Բաց մի թողեք
Երբ Ապարանի ու Համշենի երգը հանդիպում է ջազին․ «Հովեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի երաժշտական երկխոսությունը
Դավիթ Մուրադյանի հիշատակին․ մի դրվագ, որ դարձավ հիշողություն…
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը