The New York Times պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հնարավոր է, որ սկանդալային նամակ ուղարկած լինի հեղինակավոր Հարվարդի համալսարան՝ պահանջելով վերանայել համալսարանական ներքին քաղաքականությունը։
Համաձայն հաղորդման, Սպիտակ տան վարչակազմի հրեատյացության դեմ պայքարի թիրախային խմբի պաշտոնյան տեղեկացրել է համալսարանին, որ նամակն ուղարկվել է առանց համապատասխան թույլտվության, բայց եղել է վավերական։
Համալսարանից էլ ընդվզել են, քանի որ այն ստորագրված է եղել երեք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին նախագահ Թրամփի վարչակազմի անունից սկանդալային բովանդակության նամակ էր ուղարկվել Հարվարդի համալսարանին, որը եւ պատճառ էր դարձել, որպեսզի համալսարանի եւ Վաշինգտոնի վարչակազմի միջեւ սկսվի դիմակայություն։
Հիշեցնենք նաեւ, որ նախագահ Թրամփն էլ ապրիլի տասնհինգին հայտարարել էր, որ իշխանությունները ճիշտ կանեն, եթե Հարվարդի համալսարանին զրկեն հարկային արտոնյալ կարգավիճակից։ Ապրիլի 17-ին ԱՄՆ ՆԳ նախարարությունը սպառնացել էր արգելել համալսարանին արտասահմանյան ուսանողների ընդունել, իսկ ամսի տասնութին Սպիտակ տան վարչակազմը պահանջել էր բացահայտել համալսարանի արտասահմանյան ֆինանսավորման աղբյուրները՝ վերջին տասը տարվա կտրվածքով։

Բաց մի թողեք
Բաքուն անցել է բացահայտ թշնամանքի․ տասնյակ թուրք հայտնիների մուտքն արգելված է
«Անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններ»․ ո՞ւմ նկատի ունի Մակրոնը
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ