25/04/2025

Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունի

Մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խորհրդարանը, վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ, կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։

«Հրապարակը» գրում է․ Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Սամվել Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա առաջադրվելու ցանկություն չունի, սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին պատգամավորների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ընտրության առաջին փուլում՝ 22, երկրորդում 17 կողմ ձայն է հարկավոր։ Առաջիկայում հնարավոր է կոնսուլտացիաներ սկսվեն Արցախի ներկայացուցչությունում` հասարակական-քաղաքական շրջանակների հետ:

Եթե չգտնվի բոլորի համար ընդունելի թեկնածու, ապա Շահրամանյանին պետք է համոզեն, որ շարունակի տանել իր խաչը, որ ինստիտուտը չլուծարվի։