Ապրիլի 22-23-ը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր՝ պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ:
«Հրապարակը» գրում է․ Հրավիրվածների թվում է նաեւ վարչապետի կինը` «Կրթվելը նորաձեւ է» արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է՝ դեսանտ է իջել ԳԱԱ-ում, տարածքն են ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո են դնում:
Թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, մեզ առայժմ չասացին։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց Աննա Հակոբյանին հրավերը, ինչպես նաեւ, որ թիկնազորը եկել-պտտվել է, բայց ասաց, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել․ «Դեռ պարզ չի, ինձ իմ տեղակալն ասել է, որ ախրանայից եկել-նայել են, բայց բան չեն ասել․․․ ՀՀ նախագահը գալու է, ԱԺ փոխնախագահ Արշակյանը՝ նույնպես, բայց իր մասով բան չեն ասել (նկատի ունի Աննա Հակոբյանին)․․․ նախկինում էլ ենք հրավիրել` չի եկել, բայց այս անգամ ասացին, որ ախրանան եկել է, մնացածը` չգիտեմ»:
Իսկ «ախրանան» եկել, ի՞նչ է արել։ «Ես չգիտեմ»: Դուք չե՞ք այդ կառույցի ղեկավարը։ «Եկել նայել են, հետաքրքրվել-բան ու գնացել, մեզ էլ բան չեն ասել` գալու հետ կապված, ասել են՝ կտեղեկացնենք»:
Իսկ ինչո՞ւ եք Աննա Հակոբյանին հրավիրել, որպես երիտասարդ «գիտնակա՞ն»։ «Մենք բոլոր հիմնադրամներին, բարեգործական ընկերություններին ենք հրավիրում, «Իմ քայլ»-ին ենք հրավիրել»: Իսկ ո՞րն է այդ կառույցներին հրավիրելու իմաստը։
«Իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցեն»: Նկատի ունեմ՝ համագործակցո՞ւմ եք, թե՞․․․ «Նախկինում էլ ենք արել, բայց ի՞նչ կա դրա մեջ, Գրողների միությունն էլ է ՀԿ, բոլորին հրավիրում ենք»: Այսինքն՝ տարբերություն չկա՞ Գրողների միության եւ իշխանական «Իմ քայլի» միջեւ։ «Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս, ինտերվյու չեմ տալիս»։
Բաց մի թողեք
Դատավորը վատացել է, նիստը հետաձգվել
«Հիշողություններ մանկությունից եւ որբությունից». գիրք`ցեղասպանությունից հետո որբացած հայ մանուկների մասին. Լուսանկար
3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել