Ուղիղ մեկ ամիս առաջ գրել էինք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը 2019 թ․ սեպտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնին` առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով:
«Հրապարակը» գրում է․ Նա ապրիլի 4-ին ազատվեց պաշտոնից` «իր դիմումի համաձայն»: Բացի հիվանդանոցի տնօրեն լինելուց, Ն. Մանուկյանը նաեւ Երեւանի ավագանու անդամ էր` ՔՊ խմբակցության կազմում։
Երեւանի ավագանու նիստին երեկ հայտարարեցին, որ Նարեկ Մանուկյանը դիմում է ներկայացրել եւ վայր է դնում նաեւ ավագանու անդամի մանդատը։ Ավագանու անդամներից մեզ պատմեցին, որ Մանուկյանը նեղացել է իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու համար եւ որոշել է որեւէ կապ չունենալ առհասարակ իշխող «Քաղպայմանագրի» հետ՝ հրաժարվելով նաեւ ավագանու անդամի լիազորություններից։
Նշենք, որ Մանուկյանն Արսեն Թորոսյանի ընկերն է։ Թորոսյանի նշանակած մի քանի տնօրեն վերջին մեկ ամսում, այդ թվում` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Կախվածությունների ազգային կենտրոնի, Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենները, հեռացվեցին պաշտոններից:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի