Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել, սակայն իշխանությունը շարունակում է կա´մ անտեսել, կա´մ խիստ անհամաչափ արձագանքել։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
«Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը` ահաբեկման մեջ պահելով սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
Այսօր ևս, ինչպես նախորդող օրերին, 22.20-22.30-ից սկսել է ադրբեջանական գիշերային կրակահերթի առաջին փուլը, որը որոշակի պարբերականությամբ որպես կանոն կշարունակվի մինչև 04.30:
Կան գյուղեր, որտեղ մարդիկ գիշերը պարզապես չեն քնում` և´ կրակահերթերի, և´ վախի, և´ անհանգստության բերումով:
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել, սակայն իշխանությունը շարունակում է կա´մ անտեսել, կա´մ խիստ անհամաչափ արձագանքել:
Մինչ խորհրդարանի ամբիոնն ու հարթակը ՔՊ-ականներն օգտագործում են ինքնահաստատման, սեփական թերարժեքության բարդույթները հաղթահարելու և խրոխտ մարտիկներ ներկայանալու համար, ադրբեջանցիներն իրենց ակտիվությամբ ոչնչացնում են սրանց «խաղաղության օրակարգն» ու քաղաքական ապտակներ հասցնում նրանց քաղաքական առաջնորդին»:
Բաց մի թողեք
71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Սրբուհի Գալյանը այցելել է «Նուբարաշեն»
Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով