24/04/2025

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից. Վենս

Միացյալ Նահանգները մշակել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շատ կոնկրետ առաջարկ: Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից, եթե Մոսկվան ու Կիևը չհամաձայնեն այդ պլանին։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Եկել է ժամանակը, որ ՌԴ-ն ու Ուկրաինան կամ ընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է կգա բանակցություններից »,- ասել է նա։

ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ կողմերը պետք է պատրաստ լինեն տարածքային զիջումների՝ համաձայնության հասնելու համար։

«Տարածքների փոխանակում պետք է տեղի ունենա: Հակամարտության կարգավորումից հետո սահմանը կարող է չհամընկնել ընթացիկ ճակատային գծի հետ»,- ասել է Վենսը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ լավատեսորեն է տրամադրված հակամարտության կարգավորման բանակցությունների առումով, մինչ օրս կողմերը բանակցությունները վարել են բարեխղճորեն։