Իշխանական կուլիսներում քննարկվում է հարցը, թե ում գործուղել Սահմանադրական դատարան` Վահե Գրիգորյանի փոխարեն:
«Հրապարակ» գրում է․ Վերջին ամիսներին մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվել, սակայն կարծես թե վերադարձել են ամենաառաջին թեկնածուին` «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, որն իր հարցազրույցներում չի հերքել, որ իրեն տեսնում է ՍԴ-ում։
ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել։
Հիշեցնենք, որ թեկնածու է դիտարկվում նաեւ դատավոր Կարապետ Բադալյանը` Վահե Գրիգորյանի մոտ ընկերը, որի հետ ժամանակին համատեղ փաստաբանություն էր անում, եւ որը դատավոր է նշանակվել 2018-ից հետո:
Նա Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, եւ Հակակոռուպցիոն դատարանում նրան է մակագրվում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած կանխակալ մոտեցում ունի նախկինների նկատմամբ եւ բազմաթիվ հարցազրույցներ է տվել նրանց դեմ։
Հիշեցնենք․ ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «բարձր մասնագիտական, բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ» իրավաբանը։
Բաց մի թողեք
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից
ՔՊ վարչության նիստում պաշտոն են բաժանել, ովքեր են թեկնածուները
Զեկույց, թե՞ մահակ