«Համացանցը փոթորկած հայտնի երգչուհի, դերասանուհի, գերաստղ Ջենիֆեր Լոպեսն իսկապես Հայաստան է գալու հյուրախաղերի, սակայն դրա կազմակերպման մանրամասներն անգամ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չգիտի։
«Մեր աչքը վախեցած չէ ընդհանրապես, եթե խոսում ենք պետական քաղաքականության մասին»,- Կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ԿԳՄՍ-ն չի պատասխանում երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հյուրախաղերի կազմակերպմանը ներգրավված լինելու մասին հարցին, «քանի որ Սնուփ Դոգին հրավիրելու դեպքից աչքը վախեցել է»։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ լուրերի համաձայն՝ Ջենիֆեր Լոպեսի համերգային տուրի կազմակերպիչները փորձ են արել Հայաստանում կայանալիք համերգի համար միջոցառումների կազմակերպման ոլորտի ընկերություններ գտնել և դիմել համերգի սպասարկման համար։ Սակայն գնառաջարկն այնքան բարձր է եղել, որ Հայաստանում միջոցառումներ կազմակերպող ոչ մի ընկերություն չի համաձայնել։ Առաջարկվել է ռեկորդային 1 միլիոն դոլար գումար։
Հայաստանում հովանավորների չգտնելուց հետո՝ Լոպեսի թիմը դիմել է Քիմ Քարդաշյանին, ով էլ ստանձնել է Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչական ծախսերը Հայաստանում։
Ստացվում է, որ աշխարհահռչակ, արմատներով հայ Քիմ Քարդաշյանը Հայաստան է բերելու աշխարհահռչակ երգչուհուն, սակայն ինչպես կամ ում հետ համաձայնեցնելով՝ դեռ անհայտ է»։
Բաց մի թողեք
Դատավորը վատացել է, նիստը հետաձգվել
«Հիշողություններ մանկությունից եւ որբությունից». գիրք`ցեղասպանությունից հետո որբացած հայ մանուկների մասին. Լուսանկար
3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել