24/04/2025

Մեծագույն խոնարհությամբ եմ գալիս․ Մանսուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև մաեստրո, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Լրագրողների հետ զրույցում նա նկատել է․ «Ես մեծագույն խոնարհությամբ գալիս եմ գլուխս խոնարհելու՝ նկատի ունենալով մեր զոհերի հիշատակը, որոնց եկեղեցին սրբադասեց, և այն հիշատակը, որ իմ ծնողները կոտորածից փրկված զավակներ են եղել, որ մեծացել են որբանոցում»։