Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «X»-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ 110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։
«Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել Մարդկության անունից հանուն Ճշմարտության և Արդարության»,- գրել է նա։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Մակրոնը գրառումը կատարել է հայերեն:
Այսօր՝ ապրիլի 24-ին, ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ հրապարակելով լուսանկար:
Բաց մի թողեք
Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփը ուղերձ է հղել
Պետք է ամեն ինչ անենք, որ նման վայրագությունները չկրկնվեն․ ԵՄ դիտորդական առաքելություն. Լուսանկար
Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել