2025 թվականին Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության թարմացված հայեցակարգը։ Այս գործիքը կօգնի կանխել անօրինական միգրացիան։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այս տարի նախատեսվում է Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության թարմացված հայեցակարգը՝ կապված պետության ղեկավարի կողմից մինչև 2030 թվականը այն երկարաձգելու որոշման հետ», – ասաց նա։
Շոյգուն բացատրել է, որ ներկայումս իրավապահ մարմինները, պետության ղեկավարի հանձնարարությամբ, «իրականացնում են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու նկատմամբ վերահսկողության բարելավմանը, անօրինական միգրացիայի ուղիների ճնշմանը և միգրացիայի ֆիկտիվ գրանցմանը»։
«Այս ոլորտի օրենսդրական շրջանակը կատարելագործվում է», – հավելեց Անվտանգության խորհրդի քարտուղարը։






Բաց մի թողեք
10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ
Ա.Ղ.-ն նվաuտացրել էր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին, որն էլ հետո ինքնաuպան էր եղել․ նոր մանրամասներ
Հայկ Կոնջորյանի օգնականը՝ փոխթաղապետ․ Կադրերի սով ՔՊ-ում