Ապրիլի 26-ին ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները «Range Rover» մակնիշի ավտոմեքենա են տեղափոխել հատուկ պահպանվող տարածք:
Պարզվել է, որ վարորդը ոստիկաններին է ներկայացրել արտոնյալ վարելու համար հատուկ կտրոն, սակայն ոստիկանները պարզել են, որ այն կեղծ է, ինչի համար էլ վարորդին, նաև ուղևորին, կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կասկածյալները ձերբակալվել ու տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Կայքի փոխանցմամբ՝ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում որպես ուղևոր եղել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը, ով նույնպես ձերբակալվել է:
Բաց մի թողեք
Երևանում 5 կանայք վիճաբանել են, հայհոյել ու ծեծել միմյանց. նրանք ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանություն
Դավիթ Ղազինյանը երեկ դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ
Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. ՔԿ