Լևոն Արոնյանը շարունակում է իր ելույթները «Grand Chess Tour»-ի շրջանակում։ Նա արդեն մեկնարկել է ԱՄՆ-ում անցկացվող «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարում։
Առաջին տուրում Արոնյանը մրցեց ուզբեկ շախմատիստ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։ Խաղալով սև խաղաքարերով՝ հայ գրոսմայստերը առավելության հասավ և հաղթանակ գրանցեց 41-րդ քայլին։
Նշենք, որ մինչ այս մրցաշարը Արոնյանը հաջողությամբ հանդես էր եկել նաև արագ ու կայծակնային շախմատի մրցումներում՝ հաղթելով «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025»-ում և «Freestyle Chess Grand Slam Tour»-ում։

Բաց մի թողեք
Խնդրում է, որ ներեն․․․
Մարիամ Փաշինյանը ցուցադրել է իր դաջվածքները. Լուսանկար
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Լուսանկար