28/04/2025

Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

Ապրիլի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, որոնք ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 58-ամյա Գառնիկ Գ.-ն է: