13/05/2025

Աննա Վարդապետյանը այժմ գնում է Բարձրագույն դատական խորհուրդ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այժմ գնում է Բարձրագույն դատական խորհուրդ` միջնորդելու դատավոր Արտուշ Գաբրիելյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում սկսելու համար։

Նշենք, որ ավելի վաղ գրել էինք՝ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Գաբրիելյանի նախագահությամբ դատական նիստի ընթացքում մտել են նիստերի դահլիճ, այն ընդհատել եւ խուզարկություն արել։

Հակակոռուպցիոն կոմիտեն միայն նշում է` քրեական գործի շրջանակում են գործողություններ կատարվել։

Ըստ լուրերի` խոսքը կոռուպցիոն բնույթի գործի մասին է, ըստ իրավապահների` դատավորը կաշառք է պահանջել իր վարույթում քննվող գործերից մեկով։