Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այժմ գնում է Բարձրագույն դատական խորհուրդ` միջնորդելու դատավոր Արտուշ Գաբրիելյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում սկսելու համար։
Նշենք, որ ավելի վաղ գրել էինք՝ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Գաբրիելյանի նախագահությամբ դատական նիստի ընթացքում մտել են նիստերի դահլիճ, այն ընդհատել եւ խուզարկություն արել։
Հակակոռուպցիոն կոմիտեն միայն նշում է` քրեական գործի շրջանակում են գործողություններ կատարվել։
Ըստ լուրերի` խոսքը կոռուպցիոն բնույթի գործի մասին է, ըստ իրավապահների` դատավորը կաշառք է պահանջել իր վարույթում քննվող գործերից մեկով։

Բաց մի թողեք
ՔՊ-ական Արման Բոշյանի կինը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Լուսանկար
Հարցազրույց՝ Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդմանը. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ամբողջական հարցազրույցը. Տեսանյութ
Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա. Լուսանկար