Վերջերս լրատվամիջոցներից մեկը, հղում անելով Լեռնային Ղարաբաղի ոմն նախկին պաշտոնյայի, որի անունը, սակայն, չէր հրապարակել, հայտնել էր, թե «Ադրբեջանում հայտնված մարդկանց ցուցակների համահեղինակը Նիկոլ Փաշինյանն է եղել, և իբրև թե Բաքվում հայտնվել են «հականիկոլականները» մի քանի բացառությամբ, իսկ մնացածը, որոնք «նիկոլական» են եղել, անվտանգ տեղափոխվել են Հայաստան»:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ նրանց Մոսկվան է ուղարկել Բաքու, այսպես ասած, պատժել, թեև վերջիններս արել են այն, ինչ Կրեմլը թելադրել է, իսկ Հայաստանի իշխանություններին չեն էլ ենթարկվել:
Շիրինյանը նկատում է՝ Մոսկվան հույս ուներ, որ ղարաբաղյան կլանին մոբիլիզացնելով և Հայաստանի դեմ աշխատելով՝ կկարողանա Հայաստանի իշխանությանը տապալել, սակայն հայ հանրությունն ավելի խելացի գտնվեց, քան կարծում էին:
Իսկ ինչ վերաբերում է Բաքվում հայտնված հայ ռազմագերիներին, կուսակցության նախագահը նկատում է՝ Մոսկվան միշտ է այդպես վարվում իր հպատակների հետ՝ պատժում է, այս անգամ էլ Կրեմլը որոշեց իր «ստրուկներին» պատժել, ինչը նորություն չէ հայ-ռուսական հարաբերություններում:
Հարցին՝ ինչպես է Սամվել Շահրամանյանը անարգել կարողացել գալ Հայաստան, Շիրինյանն ասում է՝ պետք է գային և Մոսկվայի հաշվարկներով պետության մեջ պետություն ստեղծեին՝ Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները պահեին ու Հայաստանի դեմ աշխատեին, ինչը օրվա իշխանությունը թույլ չտվեց:
Զրուցակիցը նկատում է՝ Մոսկվան «իր աշխատողների» միջոցով ուզում է Հայաստանում անկայունությունը դարձնել բնական վիճակ և խանգարել պետության զարգացմանը:
Ըստ կուսակցության նախագահի՝ պետության և պետականության հիմքեր են ստեղծվում Հայաստանում, և այստեղ է, որ Կրեմլում թագավորը «մատը կծում» է, Շահրամանյաններին՝ հրահրում սադրելու:
Նրա խոսքով՝ մեր և մեր երկրի համար անվտանգության հարցը օրհասական է, և դեմոկրատական ընթացակարգերով պետք է երկիրը, ժողովրդին ու ժողովրդավարությունը պաշտպանել:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»