Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու, ֆուտբոլի նկատմամբ իր վերաբերմունքի մասին․
«Մանկուց ի վեր իմ երջանկությունը ֆուտբոլն է եղել, իսկ ֆուտբոլն ինձ համար ամեն ինչ է եղել։ Ես միշտ ժպիտ ունեի դեմքիս, ես միշտ ուրախ էի։ Եվ հիմա ես ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև անում եմ այն, ինչ սիրում էի անել մանկուց և սիրում եմ անել նույնիսկ հիմա։
Ես չորս տարի հանդես չեմ եկել իմ ազգային հավաքականի կազմում, բայց երբ հանդես եմ եկել, միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն, քանի որ Հայաստանի նման երկրի համար հանդես գալը, հաղթելը ամեն ինչ էր։
Ակումբում լինելը մի փոքր այլ է, քանի որ դու ունես շատ այլազգի ֆուտբոլիստներ, և բոլորն էլ փորձում են ներկայացնել իրենց երկիրը։ Ես նրանցից մեկն էի, ես նույնն էի անում, և ուրախ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանը Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ուկրաինայում, որտեղ էլ որ հանդես եմ եկել»,- մեջբերում է Մխիթարյանին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Բաց մի թողեք
«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. Լուսանկարներ
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին