«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում առաջիկայում կմտնի ճառերի փուլ։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ այս ընթացքում դռնփակ նիստում մեղադրյալների պաշտպանները պնդել են, որ փորձաքննության հանձնված հրթիռների եզրակացությունը խիստ կասկածելի է ու անարժանահավատ. ուստի միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել, սակայն դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է միջնորդությունը։
Ինչ տրամաբանությամբ՝ բարդ է ասել, չի բացառվում՝ քաղաքական որոշմամբ պայմանավորված: Արդյունքում, առաջիկայում գործը կմտնի ճառերի փուլ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ. 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Քրեական գործով մեղադրյալներն են ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։ Շուրջ 3 տարի է այս գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է»։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր