Օրեր առաջ գրել էինք, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից Հակոբ Ասլանյանը կնախաձեռնեն վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց:
«Հրապարակը» գրում է․ Հիշեցնենք, որ ՔՊ-ից հեռացվելուց հետո նրանք նոր կուսակցություն են հիմնել՝ ՄԱՍԿ։ Մասնավորապես գրել էինք, որ «Հայաստան» դաշինքի հայտարարությունից հետո, որ պատրաստ են իրենց 28 պատգամավորի ստորագրությունը տալ՝ Փաշինյանի անվստահության գործընթացի մեկնարկի համար, ՄԱՍԿ-ում որոշել են առիթը բաց չթողնել։
Մենք Հովիկ Աղազարյանին երեկ հարցրինք՝ նախաձեռնելո՞ւ են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Նա պատասխանեց, որ ուրբաթ օրը կուսակցության վարչության նիստ են անելու եւ քննարկելու են այդ հարցը, որից հետո կկարողանան դիրքորոշում հայտնել։
Բաց մի թողեք
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո. Տեսանյութ
11 հազար 200 դոլարը վերականգնել են
Փաշինյան – Ալիև հանդիպման չերևացող կողմը