Մայիսի 6-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Կ.-ի վարած «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռիմա Ս.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:







Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ