Խորհրդային Միության կողմից դեռևս 1972-ին տիեզերք արձակված տիեզերանավի վայրէջքի մոդուլն առաջիկա օրերին կընկնի երկիր մոլորակի վրա:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ըստ մասնագետների ու գիտնականների, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
NASA-ն պնդում է, որ հրթիռային համակարգում լրացուցիչ շարժիչի փչանալուց հետո շարքից դուրս եկած տիեզերանավն ի սկզբանե բաժանվել է 4 մասի, որից 2-ը 48 ժամվա ընթացքում այրվել է ճնշումից, իսկ մյուս երկուսից մեկը կառավարելի է, սակայն արդեն վերջին կտորը՝ վայրէջքի մոդուլը, վտանգ է ներկայացնում:
Ընդգծվում է, որ 495կգ կշռող կտորը կարող է ընկնել Եգիպտոսի, Սիրիայի, Թուրքիայի և Ադրբեջանի բնակելի տարածքների վրա, իսկ դրա հետևանքով կարող է առաջանալ մի քանի 100 ՏՆՏ-ի (տրինիտրոտոլուոլ – պայթյունավտանգ նյութ) պայթյուն:

Բաց մի թողեք
Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը
Գերմանիան մտադիր է կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը
Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում»