Նիկոլ Փաշինյանն այս օրերին լծված է նաև սեպտեմբերի վերջին սպասվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր անդամներ փնտրտուքի գործին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՔՊ վարչությունը վերից վար փոխելու, ու դա է պատճառը, որ այսօրվանից զտում է ՔՊ-ականներին ու ամենավստահելիներին է պատրաստվում վարչություն բերել:
Իհարկե, նա խիստ գաղտնի է պահում այն անձանց անունները, ում հետ նպատակ ունի աշխատելու, ու ՔՊ-ականներն այս օրերին թեժ քննարկումների մեջ են այդ հարցերի կապակցությամբ: Շատերը մասնավոր զրույցներում նշում են, թե հստակ է, որ Փաշինյանն իր վարչությունում կպահի Վահագն Ալեքսանյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արուսյակ Մանավազյանին (կներառի) եւ Գևորգ Պապոյանին:
Վարչության մնացած անդամների ապագան իշխող թիմի վերնախավում այս պահին հարցականի տակ է: Հիշեցնենք, որ ՔՊ վարչության վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի նոյեմեբերի 4-ին, որը սկանդալային ավարտ ունեցավ, քանի որ ՔՊ-ն իր ներսում կեղծել էր վարչության ընտրությունները։
Հիշեցնենք, թե ինչպես էր ամեն բան տեղի ունեցել։
ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ ի սկզբանե վարչության անդամությունում չէր հայտնվել, կուսակցության անդամներից մեկի համակարգչի վրա նկատել էր այն շրջանառվող ցուցակը, որտեղ գրված է եղել՝ ով պետք է անցնի վարչություն, ով՝ ոչ: Նա լուսանկարել էր շրջանառվող այդ ցուցակն ու վերահաշվարկ պահանջել: Արդյունքում՝ ինքն ու Փամբուխչյանը մտան վարչություն, իսկ Հայկ Կոնջորյանը դուրս մնաց»։
Բաց մի թողեք
71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Սրբուհի Գալյանը այցելել է «Նուբարաշեն»
Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով