Մոսկվայից հետո՝ մայիսի 10-ին, Նիկոլ Փաշինյանը կրկին Սյունիք կմեկնի՝ մասնակցելու տիկնոջ կրթարշավին, հընթացս էլ իր գրաֆիկն է համապատասխանեցրել եւ մի քանի այցելություն կունենա, իսկ մայիսի 11-ին էլ կրթարշավի շրջանակներում կայցելի Քաջարան։
«Հրապարակը» գրում է․ Մեզ ասացին, որ արդեն մի քանի օր է՝ վարչապետի թիկնազորը սանրում է տարածքը, անվտանգային միջոցառումներ են արվում, ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն էլ հոր՝ նկարիչ Հրանտ Դանիելյանի ցուցահանդեսի բացումն է նաեւ այդ օրը պլանավորել եւ հրավիրել Փաշինյանին․ մեզ պատմեցին, որ երեկվանից Փաշինյանի արարողակարգից ու թիկնազորից ցուցասրահի տարածքն են զննում։
Բաց մի թողեք
ՔՊ վարչության նիստում պաշտոն են բաժանել, ովքեր են թեկնածուները
Զեկույց, թե՞ մահակ
Կաթողիկոսին «հեռացնելու» հարցում նահանջ չի լինելու. իշխանության վերադարձը հին օրակարգին