Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիներին և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածներին տեղափոխել հիվանդանոց։
Վրաերթից հետո «Range Rover»-ը բախվել է բազալտե եզրաքարին, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը ու երկաթե ինչ-որ տաղավար, առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի