ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է ռուս-ամերիկացի բալետի նախկին պարուհի Քսենիա Կարելինայի նամակը, որում նա շնորհակալություն է հայտնել նրան Ռուսաստանում բանտից իրեն ազատ արձակելու համար և պատմել ամերիկահայ Անդրե Խաչատուրյանի բանտարկության տխուր պատմությունը։
Կարելինան նշել է, որ Խաչատուրյանը մեկնում էր Հայաստան՝ իր հարսնացուին տեսնելու, և իր արդեն գրանցված ուղեբեռում ատրճանակ էր կրում։ Մոսկվայի օդանավակայանում վայրէջք կատարելիս Խաչատուրյանը բացել է իր ճամպրուկը, որպեսզի դուրս հանի դեղորայքը։ Այնտեղ նրանք նրա պայուսակում նկատել են ատրճանակ, ստիպել նրան բացել գրանցված ուղեբեռը և, ի վերջո, ձերբակալել նրան։
Այժմ Խաչատուրյանը Ռուսաստանի Դաշնությունում կրում է 8 տարվա ազատազրկման պատիժ։ Խաչատուրյանից բացի, Կարելինան խոսել է Ռուսաստանում բանտարկված ևս երկու ամերիկացիների՝ Ռոբերտ Գիլմանի և Դեյվիդ Բարնսի մասին։
Գիլմանը Ռուսաստանում ձերբակալված երրորդ ծովային հետևակայինն է, որը դատապարտվել է 8 տարի 1 ամսվա ազատազրկման, իսկ Բարնսը կրում է 21 տարի 6 ամիս ազատազրկում։







Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ