Իսրայելական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հնարավոր է առաջիկայում ճանաչի Պաղեստին պետությունը, որով արմատական փոփոխություն կկատարվի Վաշինգտոնի Մերձավոր-Արեւելյան քաղաքականության մեջ։
Այդ պատմական իրադարձության մասին Սպիտակ տան ղեկավարը ամենայն հավանականությամբ կհայտարարի Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ժամանակ, որի ընթացքում տեղի կունենա Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաեւ ԱՄՆ-ն՝ պետության ղեկավարի մակարդակով։
The Jerusalem Post-ը նույնիսկ մանրամասներ է ներկայացնել հռչակվելիք դեկլարացիայից, որը պատրաստվում է ստորագրել նախագահ Թրամփը։ Համաձայն այդ փաստաթղթի, նախատեսվում է ճանաչել Պաղեստին պետության ստեղծումը, սակայն պայմանով, որ վերջինիս հետ ՀԱՄԱս-ը կապ չի ունենա։
Թե իրականում նման բան կլինի, դժվար է ասել, սակայն իսրայելական պարբերականը որոշակի կասկածամտությամբ է վերաբերվում այն բանին, որ պաղեստինյան հարցը կարող է առաջիկա Ծոցի երկրների գագաթնաժողովի ժամանակ առանցքային հարց լինել։

Բաց մի թողեք
Պուտինի անսպասելի հայտարարությունը Ուկրաինայի հետ պատերազմն ավարտելու մասին
Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա․ Լուսանկար
Կանե՛ս, Էմանուել․ ինչպես է Թրամփը ճնշել Մակրոնին