ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:
Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը։
4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`
«Մայրենի» (գրավոր, թեստ) – 03.06.2025 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 06.06.2025 թ.
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – 05.06.2025 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 12.06.2025 թ.
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ գրավոր, թեստ) – 19.06.2025 թ.
Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-25.06.2025 թ.
«Հայոց պատմություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում
«Գրականություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ բանավոր) – քննաշրջանի ընթացքում
Ռուս գրականություն (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք) – քննաշրջանի ընթացքում
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) – 09.06.2025 թ.
«Հայոց պատմություն» (գրավոր) – 16.06.2025 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) – 23.06.2025 թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք) – քննաշրջանի ընթացքում:
Բաց մի թողեք
Ձեր ամենաճղճիմ և ուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է, մեր նպատակը՝ միջավայրը գլխիվայր փոխելը. Հակոբյան
Հայտագրվել է 15 հազար 970 դիմորդ
Իտալացի մասնագետները տպավորված են հայաստանյան հյուրընկալությամբ. Լուսանկարներ