Մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ՝ Ախուրյանի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձ եղել:
Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն իր հոր հետ այցելել է «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար և ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել է ջրամբարը:
Դեպքի վայր են ժամանել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները, որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները:
Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Բաց մի թողեք
Պայթյուն և փլուզում՝ Գավառ քաղաքի շենքերից մեկում․ կա վիրավոր․ Լուսանկար
Տուգանվում են Երևանից Թբիլիսի ուղևորափոխադրում իրականացնող գրեթե բոլոր մեքենաները
Ապահով և կյանքով լի տարածք՝ տարեցների համար. Գորիսում ավագ սերնդի կենտրոն է բացվել. Լուսանկարներ