Մայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:15-ին:


Բաց մի թողեք
Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մաhացել․ Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Մասիսում, բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր. Լուսանկար
Պատմական, կոշտ փոփոխություն ԵՄ միգրացիոն քաղաքականության մեջ