Երեկվանից հանրությունը քննարկում է Մերձավանի դպրոցի աշակերտների լպիրշ ու անամոթ պահվածքը, թե ինչպես էին տեսախցիկների առջև՝ ուղիղ եթերում նվաստացնում, վիրավորում տարեց պատմության ուսուցչուհուն:
Անկախ պատճառներից մարդիկ տարակուսում են, որ անզուսպ, անդաստիարակ սերունդ է մեծանում, սերունդ, որի լեզվի տակ ինչպես ժողովուրդն է ասում՝ «ոսկոր չկա»:
Բայց ի՞նչ պահանջել շարքային ընտանիքներից դուրս եկած երեխաներից, նրանց ծնողներից ու առհասարակ շարքային քաղաքացուց, եթե մեր երկրի Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ-ական պատգամավորը արդեն «մայր», «հայր» ու «լավ» է հայհոյում:
Ի՞նչ կարող ենք սպասել, եթե երկրի առաջին դեմքը իրեն հակադրվողներին «շինելուց», «ասֆալտին փռելուց» է խոսում, հետո անցում է կատարել «համբալներին պադվալներում փակելուն», եթե այն աստիճան է լկտիացել Հակոբ Արշակյանը, որ արդեն Լևոն Քոչարյանի հանգուցյալ պապին է «թուրք» անվանում:
Եվ առհասարակ մենք ի՞նչ կարող ենք պահանջել մեր հանրությունից, եթե Ազգային ժողովում ամեն շաբաթ պատգամավորները դեռահասի պես իրար են ծեծում: Մենք ի՞նչ կարող ենք պահանջել շարքային մարդուց, եթե մայր բուհից ինչ-որ դասախոսներ թույլ են տալիս Եռաբլուրում սևազգեստ մայրերին սպառնացող Աննա Հակոբյանը «կրթի» իրենց:
Այս ամենի ականատեսը լինելով պետք չէ զարմանալ, որ ինչ-որ մի դպրոցում կան անդաստիարակ աշակերտներ ու անդաստիարակությունը խրախուսող ծնողներ:
2018-ից հետո մեր երկիրը հենց այդպիսիններն են կառավարում…
Բաց մի թողեք
Հով, քեզ քպ-ն էլ մարդու տեղ չի դնում, ինչի՞ ես քեզ էս աստիճան ստոր ներկայացնում. Լուսանկար
Ռուսաստանը ցանկացե՞լ, բայց չի՞ կարողացել այդ հարցում կոնենսուս ապահովել
Օվերչուկի այցը չեղարկեցին, հիմա էլ ադրբեջանցի պատգամավորներն են բոյկոտում Մոսկվա մեկնելը