2025 թվականի Մայիսի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Արցախի տարածքներում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունք է տրամադրվել 43,144 մարդու։
Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պետական վիճակագրական կոմիտեի Փախստականների և հարկադիր միգրանտների հարցերով պետական կոմիտեի տվյալներին։
Նշվում է, որ այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում 3464 ընտանիք արդեն վերադարձել է տուն՝ ընդհանուր առմամբ 13745 մարդ։
Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերականգնողական աշխատանքների և մասնագիտական գործունեության շնորհիվ օկուպացված տարածքներում ժամանակավորապես բնակվում է 28,249 մարդ։
Բացի այդ, օկուպացված Ստեփանակերտում սովորում և ապրում է այսպես կոչված Ղարաբաղի համալսարանի 1150 ուսանող։
Բաց մի թողեք
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներին
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին
Իրավիճակը Թեհրանում՝ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո. Լուսանկարներ