13/06/2025

Վիրտուոզ Յուջա Վանգը, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, տոն պարգևեցին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 100-ամյա հոբելյանի գալա-համերգը` ֆենոմենալ Յուջա Վանգի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, տոն էր, որ տեղի ունեցով երեկ, Արամ խաչատրյանի անվան մեծ համերգասրահում։ 

Այն նախ բացվեց Շոստակովիչի Տոնական նախերգանքով, որ նույնքան տոնական ելևէջներ պարգևեց տոնական համերգին ներկայացած հանդիսատեսին։

May be an image of 12 people and text

Իսկ վիրտուոզ դաշնակահարուհին հավասարակշռեց 20-րդ դարի սուր ստեղծագործությունը՝ Պրոկոֆևի դաշնամուրային կոնցերտ թիվ 2-ը։ Յուջա Վանգի ֆանտաստիկ վիրտուոզությունը այս հսկա կոնցերտի մեջ, որ Պրոկոֆևը սկսել է գրել, երբ նա Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող էր, Վանգն իրեն հատուկ ֆիթնեսային խոնարհմամբ, իմա՝ հարգանքի տուրք մատուցող փոքրիկ կինը, ոչ միայն ստանձնեց, խելացիորեն ձևավորեց իր նվագը, հատկապես ռիթմիկ տեսանկյունից՝ լուսավորելով և կենտրոնացնելով ամեն բան, հարված առ հարված, ստեղծագործության հսկայական, բարդ, ֆանտաստիկ կառուցվածքը հանրամատչորեն մատուցեց արվեստասեր հանդիսատեսին։

Յուջա Վանգը նաև վիրտուոզ կերպով մանրամասնեց բացման մասի կադենցան, գուցե ամենահսկայական կադենցան ցանկացած կոմպոզիտորի ցանկացած կոնցերտի մեջ՝ իր տրամաբանությանը հակասող նոտաների, անկախ գծերի և հզոր ակորդների բազմությամբ։

Ապա նա անդադար շարժվեց սկերցոյի անվերջ շարժման 16-րդ նոտաների միջով, սուր հարվածներով կատարեց դաժան, ծանրաշարժ երրորդ մասը, նախքան եզրափակիչում իր մատուցում հատվածներով պայթելը, իսկ այդ ընթացքում երաժշտությունը ամբողջությամբ փայլում էր դաշնակահարուհու մատների տակ։

May be an image of 3 people, violin, piano and text that says 'い WARMENPRESS TATEVDURYAN TATEV ATEVDURYAN ARMENPRESS oe'

Այս ամենում իհարկե մեծապես մասնակցությունը նաև դիրիժոր Էդուարդ Թոփչյանինն էր, ով կարծես իսկապես լավ ըմպելիք էր լցնում՝ բաղադրիչները կատարյալ համամասնությամբ բաժանելով նվագախմբի կատարողների մեջև, ապահովելով քաղցր – թթու ներդաշնակությունները։ Կամ ռիթմի զգացողությունը, որը տարածվում էր՝ դառնալով հեգնականորեն հոսուն և նրբագեղ։ Պրոկոֆևի ստեղծագործությունները ու հատկապես դաշնամուրային այս կոնցերտը լի է հոգեբանական լանդշաֆտներով և այն հիմնված է երիտասարդության վրա։ Վերջիվերջո, այս որոշ չափով հանելուկային ստեղծագործությունը կորցրել էր իր ստվերը՝ սառցե, բայց գեղեցիկ սիրտը հալվում էր։

Իսկ Յուջա Վանգի համերգը շլացուցիչ ու գրավիչ էր, ուշադիր կառուցված և կատարված իր սովորական շքեղությամբ, հմայքով և նրբագեղությամբ։ Վանգի կատարումը հակադրությունների առարկա էր, քանի որ կատաղի ագրեսիան բախվում էր դանդաղ շարժման մռայլ, ծանր քնարերգությանը և կարճ, տարօրինակ աֆորիստական ​​​​սկերցոյի սպեկտրալ ֆիլիգրանին։

Նույնիսկ հատվածներում հուզական շրջանակը անսովոր լայն է՝ ընդգրկելով ամեն ինչ՝ ճանաչողությունից մինչև պարզությունն ու անժամանակությունը, որի ստեղծագործության վրա դրանք մոդելավորվել են։ Վանգը ուսումնասիրեց նրանց նրբություններն ու հեգնանքները զարմանալիորեն զուսպ վիրտուոզությամբ և փոխանցեց հանդիսատեսին։

Վանգի նվագը զարմանալիորեն հանգիստ էր, քանի որ այն փոխազդում էր Ֆիլհարմոնիկի կատարողների պայծառ հնչյունների հետ։ Եզրափակչում նա ռիթմերը կառավարեց անսովոր պարզությամբ, մինչդեռ նվագախումբը ապահովում էր նուրբ կենտրոնացված ֆոն։

May be an image of 7 people and violin

Կա մի պատկերացում, որ դասական երաժշտությունը մշակութային առումով աննշան բան է, առանց լայն գրավչության, ինչը փայլուն կատարեց Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Հայաստանյան հանդիսատեսը, թեև մասամբ ծափահարում էր Պրոկոֆևի դանամուրային կոնցերտ թիվ 2-ի միջնամասերում, այնուամենայնիվ մեծավմասամբ ստիպեց Յուջա Վանգին քանիցս կրկնամենանվագի վերադառնալ բեմ, իսկ ծաղիկները հաճած նվիրում էր Ֆիլհարմոնիկի երաժիշտներին։ Եվ ահա, մենակատարումներից առաջինը Կոմիտաս էր, որ յուրահատուկ ոչ միայն նվեր, այլև շոյանք էր հայ հանդիսատեսի քիմքը, ինչը բնականաբար, ծափողջույններով նախաարձագանքի արժանացավ, տես սիրողական տեսագրությունումս․

Իսկ համերգը՝ ընդմիջմանը գինով համեմվելուց հետո, եզրափակվեց Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիայի կատարմամբ, որ առավելապես շոյեց հայ հանդիսատեսի քիմքն ու իսկապես հրաշալի էր, մի առանձին վերլուծություն կարելի էր կատարել այս ստեղծագործության ու դրա կատրման, մատուցման առիթով։

Յուջա Վանգ. Եթե երաժշտությունը գեղեցիկ է և զգայական, ինչո՞ւ չհագնվել համապատասխան։ Սա իմ համեստ հարցազրույցի վերնագիրն է, որ էլեկտրոնային փոստով վարել եմ Յուջա Վանգի հետ՝ դեռ տարիներ առաջ ու հրապարակվել է միջազգային մամուլում։ Մինչդեռ երևանյան բեմում նա այնքան էլ չէր փայլում մարմինը ցուցադրելու իրեն յուրահատուկ երանգներով, ինչին թերևս սպասում էր նաև հայ հանդիսատեսը, իսկ ընդմիջմանը երիտասարդ – երիտասարդուհիները հոծ հերթ էր՝ հնարավոր չէր մոտենալ ու դեմ առ դեմ ներկայանալ դաշնակահարուհուն։

Սիմոն Սարգսյան