Ռուսական պատվիրակությունը պլանավորում է Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցությունների շուրջ իրավիճակի զարգացմանը սպասել ոչ թե Թուրքիայի նախագահի նստավայր Դոլմաբախչեի պալատում, այլ մեկ այլ վայրում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսական պատվիրակությունը չի գնացել նախագահի նստավայր և կսպասի իրավիճակի զարգացմանը և տեղեկատվությունների այլ վայրում»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Միաժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների համար Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի:
Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ռուսական պատվիրակության կազմը հայտնի է դարձել միայն մայիսի 14-ի ուշ երեկոյան։ ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ռուսական կողմի հետ բանակցություններին կմասնակցեն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան։






Բաց մի թողեք
Ղարաբաղը Ադրբեջան է․ Ֆիդանը այսպիսով է ընդգծել իր խորը հարգանքը
Այժմ դատվում են Բաքվում և ադրբեջանական թեյ են խմում քննչական մեկուսարանում․ հեգնել է Ալիևը
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի