Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարտիրոսյան և Գ. Զոհրաբ փողոցների խաչմերուկում 1 ամսից ավելի է՝ տիրում է գարշահություն ու հակասանիտարական վիճակ, գրել է Գագիկ Շամշյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեղտաջրերը հասնում ու անցնում են անգամ Երևանի քաղաքապետրանաի կողմից փողոցում կառուցված, հանրային տրանսպորտի բավականին հարմարավետ կանգառի մոտով, սակայն ուղևորները չեն կարողանում օգտվել այդ կանգառից՝ կեղտաջրի ու գարշահոտի պատճառով, իսկ հարևանությամբ էլ գործում է այն հիմնովին վերակառուցված դպրոցը , որը սեպտեմբերի 1-ին բացվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից. հիմա գարշահոտն ու կեղտաջրերը հասնում են մինչև այդ դպրոց:


Բաց մի թողեք
Նոր արգելանք՝ հայկական ապրանքների համար․ ՌԴ-ն ցանկ է հրապարակել
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել
Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծի շահագործման, ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները ԵՄ-ում վաճառելու մասին