ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների պատվիրակության կազմը՝
▪️Պատվիրակության ղեկավարը Վլադիմիր Մեդինսկին է։ Ռուսաստանի Դաշնության Նախագահի օգնականը 2022 թվականից: 2022 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին նա գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում;
▪️Միխայիլ Գալուզին – ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ, զբաղեցրել է տարբեր դիվանագիտական պաշտոններ նախարարության կենտրոնական գրասենյակում և արտերկրում;
▪️Իգոր Կոստյուկով – Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր տնօրինության պետ։ Նա անմիջական մասնակցություն է ունեցել Սիրիայում ՌԴ ԶՈւ գործողության ղեկավարմանը, Ռուսաստանի հերոս;
▪️Ալեքսանդր Ֆոմին – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ։ Վերահսկում է միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։
Ուկրաինայի հետ բանակցությունների ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Բանակցությունների մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով մոտ 10:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես չի մեկնի Թուրքիա։ Այս մասին ասել է ամերիկացի մի պաշտոնյա այն բանից հետո, երբ հրապարակվել է ռուսական պատվիրակության կազմը։
Բաց մի թողեք
Ռուսաստանի խորքային ռազմաբազաները թիրախի տակ․ Թրամփի դեսպանը զգուշացնում է միջուկային ռիսկի աճի մասին
Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի շոկային հարվածները
Ռուսաստանի նախագահի օգնականը ներկայացրել է Պուտին–Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները