ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը մայիսի 15-ին եղել է Թուրքիայում, հայտարարել է, որ ԱՄՆ առանձնապես հույսեր չի կապում Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցության հետ՝ նշելով, որ իրական կարգավորում հնարավոր է Թրամփ-Պուտին ձևաչափով հանդիպման միջոցով:
Ռուբիոյի հայտարարությունը, թերևս, կարող է դիտարկվել, ըստ էության, ինչ-որ իմաստով անհարգալից Ուկրաինայի նկատմամբ, բայց նաև դժվար է թերևս վիճարկել դրա առավել իրապաշտությունը:
Խոշոր հաշվով քաղաքական տեսողության ու «լսողության» նվազագույն աստիճանը, թերևս, բավարար էր շատ վաղուց արձանագրելու համար, որ այս պատերազմում չկա Ուկրաինա սուբյեկտ, գլխավոր սուբյեկտները նվազագույնը երեքն են կամ երկուսը՝ Վաշինգտոն, Մոսկվա, Պեկին:
Անգամ եվրոպական սուբյեկտությունը այդ առումով միարժեք չէ, ինչպես միատար չէ Եվրոպան որպես քաղաքական և աշխարհաքաղաքական միավոր: Ըստ այդմ, Ռուբիոն ասում է այն, ինչ գոյություն ունի ուժերի հարաբերակցության համատեքստով:
Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի՞ համար է Ստամբուլում ռուս-ուկրաինական հանդիպման պատմությունն ու պատվիրակությունների ներկայությունը, որոնք ժամանել են նախօրեին, բայց հանդիպումը հայտարարվել է այսօր՝ եթե, իհարկե, այսօր էլ այն չհետաձգվի:
Ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունը, ըստ էության այլ բան չէ, քան դե ֆակտո ամերիկա-ռուսական գործընթացի համաձայնությունների իմպլեմենտացման մեխանիզմ: Հարցը այն է, թե արդյո՞ք Ստամբուլում կգործարկվի այդ մեխանիզմը, թե՞ ոչ:
Այն, որ մայիսի 15-ին նախատեսված բանակցությունը տեղափոխվեց մայիսի 16, համենայն դեպս առայժմ, ինքնին խոսում է հենց այն մասին, որ Վաշինգտոնն ու Մոսկվան դեռևս քննարկումների մեջ են:
Դրա մասին է վկայում և այն, որ ԱՄՆ նախագահ Թրամփը դեռ շարունակում է անել արտահայտություններ, որոնք խոսում են այն մասին, որ բաց է նույնիսկ Թուրքիայում Թրամփ-Պուտին հանդիպման հավանականության հարցը, որքան էլ հայտարարվում է, որ Թուրքիայում չեն սպասում թե՛ Թրամփի, թե՛ Պուտինի ժամանում:
Զելենսկին, որ ժամանել էր Թուրքիա՝ Պուտինի հետ հանդիպման բարձրաձայնված ակնկալիքով, հանդիպել է Էրդողանի հետ ու մեկնել Թուրքիայից: Չի բացառվում, որ Զելենսկու բացակայությունը կարող էր լինել նրանց ժամանման պայման:
Բաց մի թողեք
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, բայց խուսափում է պաշտոնական նախազգուշացումից Ադրբեջան այցելելու մասին՝ չսրելու հարաբերությունները Բաքվի հետ
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում